Ունենալով ավելի քան 300 միլիոն ակտիվ հաճախորդներ և 1,9 միլիոն վաճառող գործընկերներ՝ Amazon-ը աշխարհում էլեկտրոնային առևտրի ամենահաջողակ հարթակն է: Բայց այս հսկայական շուկայում առանձնանալը հեշտ գործ չէ: Amazon-ի ալգորիթմը, մրցակցային գնագոյացումը և սպառողների անընդհատ փոփոխվող վարքագիծը պահանջում են գրագետ և հարմարվողական մարքեթինգային ռազմավարություն: Եկեք ուսումնասիրենք Ամազոն մարքեթինգի պատմությունը, հիմնական ռազմավարությունները և հետաքրքիր փաստեր, որոնք այն դարձնում են բիզնեսների համար խաղի կանոններ թելադրող հարթակ:

Amazon մարքեթինգի համառոտ պատմությունը
Amazon-ը սկսել է գործել 1994 թվականի՝ որպես առցանց գրախանութ, սակայն դրա ընդլայնումը որպես էլեկտրոնային առևտրի հարթակ հեղափոխեց առցանց գնումների ոլորտը: 2000թ․ Amazon Marketplace-ի գործարկումից հետո երրորդ կողմերը ևս հնարավորություն ստացան վաճառելու իրենց ապրանքները Amazon-ի միջոցով: Այսօր Amazon-ը ծածկում է ԱՄՆ էլեկտրոնային վաճառքների գրեթե 40%-ը և առաջարկում է տարբեր գովազդային գործիքներ՝ օգնելու վաճառողներին աճելու այդ հարթակում:
Amazon Advertising-ը, որն ի սկզբանե կոչվում էր Amazon Marketing Services (AMS), գործարկվել է 2012 թվականին՝ վաճառողներին տրամադրելով PPC գովազդների միջոցով առաջխաղացման հնարավորություն: Տարիների ընթացքում այն վերածվել է գովազդային տարբեր ձևաչափերի և տվյալների վերլուծության վրա հիմնված գործիքների բարդ էկոհամակարգի, որոնք նախատեսված են տեսանելիությունն ու փոխակերպումները առավելագույնի հասցնելու համար:

Ինչպե՞ս է աշխատում Amazon-ի ալգորիթմը:
Amazon-ի որոնման համակարգը՝ A9-ը (այժմ՝ A10), ապրանքները դասակարգում է ըստ մի քանի գործոնների, այդ թվում՝
Վաճառքի արդյունավետություն․ որքան շատ է տվյալ ապրանքը վաճառվում, այնքան բարձր է այն դիրքավորվում։
Բանալի բառերի համապատասխանություն․ ապրանքի վերնագրերը, նկարագրությունները և հիմնական բանալի բառերը հսկայական դեր են խաղում տեսանելիությունը բարձրացնելու գործում։
Ապրանքի ռեվյուներ և գնահատականներ․ ավելի բարձր վարկանիշ ունեցող ապրանքները ավելի բարձր են դիրքավորվում Ամազոնում:
Գնային ռազմավարություն․ մրցակցային գնագոյացումը բարելավում է ապրանքի վաճառքները:
FBA ծառայություն (Fulfillment by Amazon)․ այս եղանակով վաճառվող ապրանքները հիմնականում ավելի բարձր վարկանիշներ են ունենում Prime տեսակի առաքման ենթակա լինելու շնորհիվ: Amazon FBA-ը ծառայություն է, որը թույլ է տալիս վաճառողներին գույքագրել ու պահեստավորել իրենց ապրանքները Amazon-ի առաքման կենտրոններում, որտեղ Amazon-ը իր վրա է վերցնում պահեստավորման, փաթեթավորման, առաքման և հաճախորդների սպասարկման հետ կապված բոլոր հարցերը: Սա ոչ միայն ապահովում է ապրանքի ավելի արագ առաքում Amazon Prime-ի միջոցով, այլ նաև խթանում է դրա տեսանելիությունը և վստահությունը գնորդների շրջանում: FBA-ն պարզեցնում է լոգիստիկ խնդիրները և նպաստում հաճախորդների գոհունակության բարձրացմանը՝ օգնելով վաճառողներին կենտրոնանալ իրենց բիզնեսի ծավալների ավելացման վրա:

Amazon մարքեթինգի հիմնական ռազմավարությունները
1. Amazon SEO օպտիմալացում
· Օգտագործեք համապատասխան բանալի բառեր արտադրանքի վերնագրերում և նկարագրություններում:
· Օպտիմալացրե՛ք ձեր վիզուալ նյութերը և ներառել կենցաղում ձեր ապրանքը օգտագործելու կենդանի պատկերներ:
2. Amazon-ի PPC (Pay-Per-Click) գովազդ
· Որոնողական համակարգերում Sponsored ապրանքները և գովազդները օգնում են բարձրացնել ձեր բրենդի տեսանելիությունը:
· Ավտոմատացված արշավները վաճառողներին թույլ են տալիս փորձարկելու թիրախավորման տարբեր մոտեցումներ։
3. Amazon Brand Registry և A+ Content
· Brand Registry-ն ապահովում է ավելի ընդարձակ քոնթենթ ներկայացնելու հնարավորություն և ապրանքանիշի ավելի բարձր պաշտպանություն:
· A+ Content-ը վաճառողներին թույլ է տալիս ներկայացվող ապրանքներին ավելացնելու տեսանյութեր, ինֆոգրաֆիկա և ապրանքի մանրամասն նկարագրություններ՝ առաջարկելով հարուստ մուլտիմեդիա բովանդակություն, նվազեցնելով հաճախորդների անվստահությունը իրենց բրենդի նկատմամբ և ավելացնելով վաճառքները:
4. Օգտագործելով Amazon Reviews
· Խրախուսե՛ք հետադարձ կապ ձեր գնորդների կողմից՝ գնումից հետո էլ. նամակների և փաթեթավորման ներդիրների միջոցով:
· Օգտագործեք Request a Review (խնդրել ռեվյու) կոճակը Seller Central-ում՝ ապահովելու համար օրգանական հետադարձ կապ ձեր գնորդների կողմից:
5. Արտաքին թրաֆիք և ինֆլյուենսեր մարքեթինգ
· Գեներացրե՛ք լրացուցիչ թրաֆիք սոցիալական ցանցերից, Google Ads-ից և ինֆլյուենսերների հետ համագործակցությունից:
· Amazon-ի Brand Referral Bonus-ը խրախուսում է վաճառողներին՝ նոր հաճախորդների հարթակ բերելու համար:
Հետաքրքիր փաստեր Amazon Marketing-ի մասին
· Amazon-ի գովազդային եկամուտը 2023 թվականին գերազանցել է 38 միլիարդ դոլարը՝ այն դաձնելով թվային գովազդի ազդեցիկ խաղացող՝ զիջելով միայն Google-ին և Meta-ին:
· Գնորդների 81%-ն այցելում է Amazon-ի կայք այլ կայքից գնում կատարելուց առաջ, նույնիսկ եթե նրանք մտադիր չեն տվյալ ապրանքը գնել Ամազոնից:
· Առնվազն 15+ ռեվյուներով ապրանքներն ունեն 22%-ով ավելի բարձր փոխակերպումներ, քան առանց ռեվյուների ապրանքների:
· FBA համակարգով վաճառողները միջինում ունենում են վաճառքի 30-50% աճ՝ ի համեմատ նրանց, ովքեր առաքումներով ու հաճախորդների սպասարկմամբ զբաղվում են ինքնուրույն։
Լրացուցիչ նյութեր և ռեսուրսներ
🔗 Amazon Seller Central․ ձեր Amazon բիզնեսը կառավարելու հիմնական հարթակը:
🔗 Amazon Advertising․ իմացե՛ք ավելին Amazon-ի գովազդային լուծումների մասին:
🔗 Jungle Scout Blog․ ոլորտի հիմնական զարգացումներ և քեյսերի ուսումնասիրություններ:

Եզրակացություն
Amazon մարքեթինգը և՛ արվեստ է, և՛ գիտություն: Թեև SEO-ին, PPC գովազդին և բրենդինգի սկզբունքներին տիրապետելը կարևոր է, հաջողության բանալին Amazon-ի շարունակաբար զարգացող ալգորիթմը հասկանալն է և սպառողական թրենդներին հետևելը: Ներդրում կատարելով ճիշտ մարքեթինգային ռազմավարությունների մեջ՝ բրենդները հենց Ամազոնի միջոցով կարող են դառնալ շուկայի առաջատար և առավելագույնի հասցնել իրենց շահութաբերությունը:
Փորձագիտական ուղղորդման կարի՞ք ունեք: Slice Consulting-ը կօգնի ձեզ ճիշտ կողմնորոշվել Amazon մարքեթինգում և մշակել հաղթող ռազմավարություններ՝ ձեր ապրանքանիշի վաճառքները խթանելու համար:
Comments